Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նչ օրենք եք հանել՝ ավտոյի մեջ երկու հոգուց ավելի չի կարելի, մեռելին իջեցրել են կատաֆալկից, տեղաշարժման թուղթ ուզել». Փաշինյանի եթերի մեկնաբանությունները

Ապրիլ 07,2020 00:07

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց քաղաքացիների՝ ամենաշատ Լike հավաքած հարցերին:

Վարչապետը խոսեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին, ներկայացնենք վարչապետի ուղիղ եթերի տակ այդ թեմայով ուշագրավ մեկնաբանությունները: Օգտատերերից մեկը գրել է. «Մի կորոնավիրուսնն ինչ էր, չկարեցաք գյամերը քաշեիք, պարոն Փաշինյան ջան»:

Մեկ այլ քաղաքացի էլ բողոքել. «Եթե Իտալիայի ինքնաթիռի մարդկանց մեկուսացնեիք, գումար չափսոսայիք, հիմա սենց վիճակ չէր լինի: Սխալ քայլ եք արել, մեղավոր եք այդ հարցում: Ղելավարը պետք է արագ եւ ճիշտ կողմնորոշվող լինի, իսկ հիմա մարդկանց մենակ եք թողել, էն մարդկանց, որ հեղափոխություն արեցին ու ձեզ դրեցին գահին, այսօր անտեր է մնացել ժողովուրդը: Ես ձեզանից ավելին էի սպասում»:

Կան օգտատերեր, որ պահանջում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դատել:

Մի օգտատեր բողոքել է, որ Փաշինյանի վատ աշխատանքի ու անտարբերության պատճառով է, որ Հայաստանում վարակվածների թիվը 833 է:

Չնայած իշխանություններն ամեն ինչ անում են, որ մարդիկ ինքնամեկուսանան, կարողանան վարակի դեմն առնել, օգտատերեր կան, այլ «ախորժակ» ունեն: Մի օգտատեր հատուկ խնդրանքով է դիմել վարչապետին, որ արտակարգ դրության այս օրերին բացառություն անեն. «Խնդրում եմ ամսի 12-ին Սուրբ Զատիկի օրը հրաման տվեք բացել բոլոր եկեղեցիները»:

Մի օգտատեր դժգոհում է. «Նորքի ինֆեկցիոն ԲԿ-ի բուժաշխատողներն անձնվիրաբար աշխատում են օր ու գիշեր եւ բազում գումարային օգնություններ են փոխանցվել նրանց անունով, սակայն դեռեւս այդ գումարները չեն հասել բուժաշխատողներին, ինչո՞վ է դա պայմանավորված»:

Մեկն էլ բողոքում է. «Էդ ի՞նչ օրենք եք հանել՝ ավտոյի մեջ երկու հոգուց ավելի չի կարելի: Երեկ մեռելին իջեցրել են կատաֆալկից ու տեղաշարժման թուղթ ուզել»:

Կան օգտատերեր, որ վարչապետին դիմում են ամենաանհեթեթ պահանջներով ու բողոքներով: Հեգնելով նրանց, մի հումորով օգտատեր գրում է. «Բողկս չի աճում», մեկն էլ հավելում. «Ես մազ կտրելու մեքենա ունեմ, կասե՞ք ոնց կտրեմ մազերս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Հայ ազգի համար նորից եկել է ցնցում ապրելու և անցում կատարելու ժամանակը:

    Իշխանության եկած Նիկոլն պետության ղեկին գամված, իր պաշտամունքի առարկա է ընտրում վրեժը,փողը եւ իշխանությունը, մոռանլով ժողովրդին տված իր խոստումները: Այսօրվա քաղաքական, այսպես կոչված, էլիտայի պահվածքը մոտ է իշխանության հեղինակության վերջնական անկմանը եւ մարդկանց զայրույթին:
    Հային ոչ վայել այդ պահվածքըՙ կռապաշտությունը եւ փողի հանդեպ մոլուցքը հանգեցրել էր նրան, որ իշխանության կերակրատաշտակի մոտ գտնվող Նիկոլն հանուն դրա պատրաստ էին ամեն ինչի, կորցնելով իր մարդկային դեմքը եւ նկարագիրը: Նմանատիպ անձը վտանգավոր է ոչ միայն գործող իշխանությունների, այլեւ պետության համար, քանի որ հաստատուն կարծիք է ձեւավորվում բնակչության մի հսկա զանգվածի մոտ, որ նա Սեժի փոխանն է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930