Քաղաքացիները հետաքրքրվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե երբ է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր կատարած արարքների համար պատասխան տալու։
Վարչապետը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց ուզում եմ ասել, որ այսօր կոռուպցիոներին պատասխանատվության կանչելու միակ ամենակարևոր խոչընդոտը արդյունավետ դատաիրավական համակարգի գոյությունն է։ Եվ մենք պետք է այդ համակարգի արդյունավետությունը քայլ առ քայլ բարձրացնելով լուծենք բոլոր այն մարդկանց պատասխանատվության հարցը, որոնք օրենքով արդարության և արդարադատության համաձայն, գործել են արարքներ, որոնց կապակցությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իմ գնահատականները գիտեք, ես տվել եմ, այդ թվում՝ ոչ հեռավոր անցյալում։ Բայց ես չեմ ուզում հիմա այնպիսի արտահայտություն անել, որը հետագայում կարող է մեկնաբանվել ընդդեմ արդարադատության շահերի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև