ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին օգտատերերից մեկը հարց էր ուղղել՝ արդյոք ավելի ճիշտ չի լինի բարձրաստիճան պաշտոնյաների անիմաստ պարգեւավճարներն ուղղել թոշակառուներին:
«Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների հարցը շատ է շահարկվում: Իմ որոշմամբ, մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճար չեն ստանալու, եւ այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Դուք ասում եք, որ այն պարգեւավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել են բարձրաստիճան պաշտոնյաներին 2019 թվականից, կարելի է հատկացնել թոշակառուներին:
Եկեք հենց հիմա շատ կարեւոր գործողություն անենք: Այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է մեկ միլիարդ դրամ գումար: Ես գործողություն արեցի հասկանալու համար, թե ինչ տեղի կունենա, եթե ձեր առաջարկն իրականություն դարձնենք: Եթե մեկ միլիարդ գումարը բաժանենք թոշակառուների թվի վրա, իսկ Հայաստանում 503 հազար թոշակառու կա, ապա կստացվի, որ տարվա ընթացքում ամեն թոշակառուի այս գումարից կհասնի 1988 դրամ: Ամսվա ընթացքում ամեն թոշակառուի գումարը կավելանա 165 դրամով: Եթե սա շատ կարեւոր բան եք համարում, ապա ասեմ, որ մեր որոշմամբ, արդեն իսկ 2020թ հունվարի 1-ից ձեր ակնկալածից 24 անգամ ավելի թոշակները բարձրացրել ենք»,-ասաց Փաշինյանը:
Ապա` հավելեց. «Ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել՝ թե ինչ-ինչ հարց ենք լուծել բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների հարցը լուծելով: Մենք կարողացել ենք 2019թ. ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով մենք մեկ միլիոն իննսուն հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ բարձրացրել ենք: Հասկանում եմ, որ պարգեւավճարների թեման շահարկումների տեղիք է տալիս, բայց ես մի պարզ թվաբանական գործողությամբ ցույց թվեցի, թե այդ շահարկման հետեւում ինչ կա»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ