Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդցի Վահագնն ազատության մեջ է. գրավի դիմաց 15 միլիոն դրամը վճարվեց

Ապրիլ 06,2020 22:33

Վահագն Աբգարյանն ազատության մեջ է, նրա ընտանիքի անդամներին հաջողվել է ձեռք բերել 15 միլիոն դրամը, որն անհրաժեշտ էր վճարել որպես գրավ՝ խափանման միջոց կալանքի փոփոխության համար:

Հիշեցնենք, որ ապրիլի մեկին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով 15 միլիոն դրամ գրավ։ Վահագն Աբգարյանը մեղադրվում է տարիներ առաջ Լոռու մարզում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք՝ երկու ատրճանակ, ու ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու համար եւ արդեն 2 տարի 2 ամիս կալանքի տակ էր։

«Մարդուն 2 տարի, երկու ամիս ապօրինաբար պահելուց հետո ընդամենը գրավի միջնորդություն, էդ գումարի գրավ… Վահագն Աբգարյանը ո՛չ օլիգարխ է, ո՛չ գող է ոմանց նման, որոնք միլիարդներով են գրավներ մուծում…Վահագն Աբգարյանը գործարար է, ուներ դեղատուն, հյուրանոց, որոնք այս տարիներին, բնականաբար, շատ վատ վիճակի են հասել, ուներ ընկերներ, բարեկամներ, որոնք օգնել են»,- ասաց Աբգարյանի ներկայացուցիչ՝ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչից հետո նրա մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել: Ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել, Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում է, այս դեպքից հետո ՔԿՀ պետն ու մի քանի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Մարինա Պողոսյանի խոսքով, այս դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Վահագն Աբգարյանը դեռ չի հարցաքննվել, իրավապաշտպանը, նախաքննության շահերից ելնելով, չցանկացավ ասել, թե արդյոք իր վստահորդը ճանաչում էր կամ հիշում է իրեն ծեծողներին. «Քանի որ նախաքննություն է ընթանում, չեմ ցանկանա որեւէ բան բարձրաձայնել, որովհետեւ նախաքննական գաղտնիք է, ի տարբերություն մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանի, որը խստագույնս պատժվելու է, ես խոստանում եմ, որովհետեւ մենք՝ հարկատուներս, գումար չենք վճարում, որ նա աշխատավարձ ստանա ու բերի այլ գործից նախաքննության գաղտնիք հրապարակի: Սպասենք, տեսնենք, թե հատուկ քննչական ծառայությունն ինչ քննություն կկատարի, մեծ հույսեր բացահայտման մասով չեմ էլ կապում, որովհետեւ պետք է հասկանանք՝ մեր դիմաց ով է կանգնած ու ում հետ գործ ունենք, իսկ ով է կանգնած, ես միշտ բարձրաձայնել եմ, իրավապահ համակարգից շատերն էլ մասնակցել են, իրենք տեղյակ են եղել ու իրենց սրտով է եղել, որ Վահագն Աբգարյանին Թուֆենկյան հյուրանոցի մոտ պետք է սպանեն, այդ սպանությունը չիրականացնելուց հետո հասկանալով, որ հերթական մահափորձը չիրականացավ, որոշում են կեղծ ապացույցներով Վահագն Աբգարյանին մեկուսացնել ու նույն գործը շարունակեն քրեակատարողական հիմնարկում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930