Արդյոք պատրաստվո՞ւմ են բնակչության համատարած թեստավորում իրականացնել, որպեսի ավելի հեշտ լինի կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկն էլ սա էր: «Այսօր խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը 1000 դարձնենք, այսօր օրական թեստերը տատանվում են 250-300-ից մինչեւ չորս հարյուրի սահմաններում: Մենք խնդիր ենք դրել այս շաբաթվանից այդ թիվը հասցնել 1000-ի: Եվ սրա համար բավականին մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես յոթանասուն հազարի ձգտող:
Գիտական ինստիտուտներից մեկի ՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ քննարկում ենք տեղական արտադրություն թեստեր ստեղծելու հարցը: Կառավարությունն արդեն որոշում է ընդունել, մենք բավականին մեծ գումար հատկացրինք, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերենք, ինստիտուտին տրամադրենք, նրանք այդ արտադրությունը կարողանան կազմակերպել: 550 հազար դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի կազմակերպենք տեղում թեստերի արտադրություն: Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է: Այնպես որ, ստացվում է զանգվածային թեստավորում կարողանալու ենք իրականացնել, որովհետեւ օրեկան 1000-ն արդեն լուրջ թիվ է »,-ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև