Duran Duran բրիտանական խմբի կիթառահար Ջոն Թեյլորը, որի մոտ մի քանի շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, գրառում է կատարել սոցիալական ցանցում` պատմելով, թե ինչպես է հաղթահարել հիվանդությունը:
«Հնարավոր է, 59 տարեկանի համար ամուր առողջություն ունեմ: Ամեն դեպքում ինձ դուր է գալիս այդպես մտածել: Կամ ուղղակի բախտս բերել է, որ հիվանդությունը միջին ծանրությամբ եմ տարել… Պետք է խոստովանեմ, որ ես դեմ չեմ եղել կարանտինի ռեժիմին, ինչն ինձ ապաքինվելու հնարավորություն տվեց»,-գրել է նա:
Երաժիշտը կարծում է, որ համավարակի պատճառով առաջացած վախը մեծ մասամբ արդարացված է, հատկապես դժվար է նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: «Բայց ուզում եմ ձեզ ասել, որ հիվանդությունը միշտ չէ, որ սպանում է, մենք կարող ենք հաղթահարել այն»,-հավելել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ