Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարությանն օրենք մշակելու համար 780.000 դոլար չի՛ փոխանցվել. պարզաբանում

Ապրիլ 06,2020 21:07

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ համացանցում անհարկի տարածվող և մոլորեցնող տեղեկություններին ի պատասխան։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշանիկ Դոյդոյանը ԳԷՀ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից 2015-19թթ․ իրականացված  «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որով տպավորություն էր ստեղծվում, թե մեկ օրենքի նախագիծ մշակելու համար ՇՄՆ-ին հատկացվել է 780․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։

Նշված 780 000 ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել 4-ամյա (2015-2019 թթ․) ողջ ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ։ Դրանց վերաբերյալ բովանդակային տեղեկատվությունը հնարավոր է ստանալ շրջակա միջավայրի նախարարությունից, իսկ բյուջեի, փորձագետների, պայմանագրերի և մրցույթների վերաբերյալ՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից։

Հայտնում ենք, որ վերոհիշյալ ծրագիրն իրականացվել է նախարարության աջակցությամբ, սակայն ծրագրի ողջ ֆինանսական կառավարումը, բյուջեի համակարգումը, պայմանագրերի կնքումը, մրցույթների անցկացումը, փորձագետների ընտրությունն իրականացվել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից։

Ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար ներկայացրել է հանրությանը՝ իրազեկման պաշտոնական հարթակի՝ ՇՄՆ կայքէջի միջոցով։

Ծրագրի նպատակն էր ընդլայնել Հայաստանի կարողությունները Ռիո-ի Կոնվենցիաների ռազմավարություններն իրականացնելու և գլոբալ բնապահպանական օգուտներ ձևավորելու համար, մասնավորապես՝ աջակցել գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծմանը՝ շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով։

Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից ստացել է 4 հարցում, որոնց բովանդակությունը մեծամասամբ վերաբերվել է ծրագրի տևողությանը, ֆինանսավորմանը և փորձագետներին, սակայն բուն օրենքի բովանդակությանը վերաբերող որևէ հարց վերոհիշյալ ՀԿ-ի կողմից չի հնչեցվել։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930