«Այժմ առանձնահատուկ կարևոր է Հայաստանի բանակը զորանոցային վիճակի բերելը։ Այս պահին ոչ մի դեպքում բանակը չպետք է ներառվի արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողություններում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերին, ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գլխավոր քարտուղար Արա Գասպարյանը։
«Բանակի խնդիրն այլ է, մեր արևելյան հարևանից առավել ևս համաճարակի պայմաններում կարելի է ցանկացած պահի ռազմական արկածախնդրություն սպասել։ Այս տեսակետից Ռազմական ոստիկանության ներգրավման որոշումը նշված գործողություններում խիստ խնդրահարույց է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Զրույցի մանրամասները`վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ