Իրանում կորոավիրուսով վարակվածների թիվը հասել է 60 հազար 500-ի, գրանցվել է մահացության 3739, առողջացման 24 հազար 236 դեպք: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ իրանական գործակալությունը վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարի հայտարարությունը:
Տեղեկատվության համաձայն` մեր օրում գրանցվել է կորոնավիրուսի 2274 նոր դեպք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 136 մարդ:
Իրանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է արել թեթևացնել երկրի դեմ սահմանված պատժամիջոցները: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական լայնամասշտաբ պատժամիջոցները բացասական են ազդում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աճող բարդություններին համարժեք արձագանքելու Իրանի կառավարության ունակության վրա: Human Rights Watch-ը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի պատժամիջոցները մեղմելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ