Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը գովեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքը. «Ես հպարտություն ապրեցի»

Ապրիլ 06,2020 19:07

Ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ամենաշատ հավանումներ ստացած հարցերին: Մի օգտատեր հարց էր ուղղել՝ արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասն անիմաստ խոսող ու ոչինչ չանող դեմքեր են, որոնց գործունեությունից ընտրողների մեծ մասը վաղուց հասցրել է հիասթափվել, գուցե նրան մի մասին տուն ուղարկեն ու ավելի ինտելեկտուալ, գործունյա մարդիկ ներգրավեն թիմում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը կարդալիս հիշել է այն քննադատությունները, որ ուղղվում էին իրեն, երբ ինքը ԱԺ պատգամավոր էր:

«Խորհրդարան բառը, խորհրդարան երեւույթը ի հայտ է եկել պառլամենտ բառից, որը նշանակում է խոսելու տեղ: Սա շատ կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով, որովհետեւ պառլամենտը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, պետք է մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա: Այս առումով խոսելը, արտահայտվելը խորհրդարանում իրականացվող հիմնական գործն է»,-ասաց նա՝ նշելով, որ չպետք է թերագնահատել խոսքի արժեքը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, այս մասին էլ ասաց. «Այսօրվա խորհրդարանի եւ խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ պատճառաբանությամբ, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ, ժամանակակից պայմաններին համապատասխան խորհրդարան ձեւավորելու »: Վարչապետի խոսքերով՝ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին արդյունավետ:

Նա հղում անելով վիճակագրությանը, ասաց, որ ԱԺ պատգամավորների օրենսդրական գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել: «Ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանը ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով ձեւավորված խորհրդարան է, որն իր որակով գերազանցում է նախորդ մի քանի խորհրդարաններին: Բնականաբար խորհրդարանական մեծամասնությունն է ձեւավորում խորհրդարանի իմիջը: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, նրա խնդիրն է՝ կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող քաղաքական թիմ: Այս առումով կա լուրջ անելիք, որը կիրականացնենք լիարժեք: Իսկ մինչեւ այս պահը այդ խնդիրը լուծված է բավականին արդյունավետ կերպով»:

Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց՝ Սահմանադրական հանրաքվեի քննարկումը՝ ասելով. «Այդ ժամանակ ես հպարտություն ապրեցի»:

Նրա խոսքերով, նույնը վերաբերում է արտակարգ իրավիճակի եւ այլ հարցերի վերաբերյալ քննարկումներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թող հպարտութիւն ապրի, թող շարունակի պատրանքներով ապրել, չտեսնել իրականութիւնը: Իր խնդիրն է: Մեր պատասխանն էլ պարզից պարզ է. յաջորդ ընտրութիւններին ձեզ ձայն չեն(ք) տալու:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930