Իրանից ՀՀ բեռնափոխադրումներն արգելված չեն, բեռնատարներն ուղեկցվում են, վարորդները՝ հսկվում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
«Խոսքը վերաբերում է Իրանից եկող հատուկ բեռներին: Ոստիկաններն իրականացնում են բեռնափոխադրողների ուղեկցման աշխատանքներ: Ճանապարհներին կան կետեր, որտեղ չափվում է վարորդների ջերմությունը: Եթե մեքենան խափանվում է, ոստիկանները հսկում են: Կայանելու համար հատուկ տեղեր են նախատեսված, որտեղ կարգավորված են վարորդների բժշկական եւ կենցաղային հարցերը»,-նշեց փոխոստիկանապետը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ