Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 58 կալանավոր. «Փաստինֆո»

Ապրիլ 06,2020 17:06

Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ մարտի 16-ից մինչև մարտի 31-ն ազատ է արձակվել 40, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ազատ է արձակվել 18 կալանավորված անձ: Նրա փոխանցմամբ՝ խափանման միջոցները փոփոխվել են տարբեր հիմքերով։

Նշենք, որ ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930