ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, որ երբեմն խոչընդոտվում է Երեւանի մոտակա համայնքներից տեղաշարժը դեպի Երեւան, սակայն մայրաքաղաք գալ ցանկացողները գյուղմթերք վաճառելու խնդիր ունեն:
Մհրյանը տեղեկացրեց, որ Երեւանի մուտքերում իրականացվող կարգավորումները բխում են պարետի որոշումից, որով սահմանված է տնտեսական գործունեության թույլատրելի շրջանակը. «Ոստիկանները տեղում կարգավորում են խնդիրները, քաղաքացիների պատճառաբանությունը պետք է արժանահավատ լինի»: Հարցին՝ «այսինքն, մեքենայում գյուղմթե՞րք պետք է լինի», Մհրյանը դրական պատասխան տվեց:
Ապա նա ներկայացրեց հանցավորության մասին իրավիճակը. «Չնայած կորոնավիրուսի կանխարգելմանը միտված մեր էական գործառույթներին, օպերատիվ իրավիճակը լիարժեք վերահսկվում է, հանցագործությունների թվի էական նվազում կա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ