Թենիսի աշխարհի նախկին չորրորդ թենիսիստ Նիկոլաս Կիֆերը գերմանական ընկերություններից մեկի հետ համագործակցելու համաձայնություն է ձեռք բերել: Նա օրական կարտադրի 300-ից 500 հատ բժշկական դիմակ:
Թենիսիստը նաեւ արտադրության ծավալները մեծացնելու նպատակով նոր մարդկանց ներգրավելու հայտարարություն է տվել: Դիմակները կարվում են ձեռքով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ