Ապրիլի 6-ին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:
Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են:
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:
Կարդացեք նաև
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն