Դա փոխադարձ հարգանքի նշան է: Ավանդույթի սկիզբը դրվել է 1931 թվականին՝ Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների հանդիպման ժամանակ, երբ ֆրանսիացիները առաջին անգամ հաղթեցին ֆուտբոլի հիմնադիրներին, այն էլ՝ 5:2 խոշոր հաշվով:
Հանդիպման ավարտից հետո երջանիկ ֆրանսիացիները անգլիացիներից որպես հիշատակ խնդրեցին նրանց մարզաշապիկները: Ու ամեն բան սկսվեց այդ օրվանից: Հիմա ֆուտբոլիստները մարզաշապիկ փոխանակում են գործնականորեն յուրաքանչյուր խաղից հետո:
Սակայն լինում են նաեւ բացառություններ, երբ հակամարտող թիմերի միջեւ ատելությունն այնքան մեծ է, որ ոչ մի փոխադարձ հարգանքի եւ մարզաշապիկ փոխանակելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դրա վառ օրինակը 1966 թ. աշխարհի առաջնության Արգենտինայի եւ Անգլիայի միջեւ կայացած խաղն է, որում տանտերերը քառորդ եզրափակչում 1:0 հաշվով հաղթեցին հարավամերիկացիներին: Այն ժամանակ երկու երկրների միջեւ լարվածությունը ծայրաստիճան լարված էր Ֆոլկլենդյան կղզիների պատկանելության պատճառով:
Թեեւ որպես կանոն ֆուտբոլասերները ուշադրություն չեն դարձնում մարզաշապիկները փոխանակելու վրա, սակայն պատահում է, որ դա նրանց կատաղեցնում է: Օրինակ, 2012 թվականին ԱՊԼ առաջնությունում ՄՅՈՒ-«Արսենալ» խաղի ժամանակ մանկունյանցիները ընդմիջումից առաջ հաղթում էին 1:0 նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակը Ռոբին վան Պերսին էր, որը կարմիր սատանաների թիմ նոր տեղափոխվել էր հենց «Արսենալից»: Սակայն ընդմիջմանը զինագործների պաշտպան, բրազիլացի Անդրե Սանտոսը վան Պերսիից, որին ֆանատները դավաճան էին համարում, խնդրել էր մարզաշապիկը, ինչը Լոնդոնում բրազիլացու կարիերայի վրա խաչ քաշեց: Ֆուտբոլիստը թիմի համար երկար ժամանակ դարձավ ոչ պիտանի, ու նրան ի վերջո ուղարկեցին »Գրեմի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ