Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին մեր մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն։
Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։
Սակայն պետք է և մեկուսացման մեջ, և դրսում, և աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ։
Հետևեք ձեր առողջությանը»։
Կարդացեք նաև