Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյանից պահանջում ենք հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց. «ԿԱՄՔ»

Ապրիլ 06,2020 15:58

ՀՀ եւ ԼՂՀ ժողովրդին
ԼՂՀ նախագահական ընտրությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարար Մ․ Մայիլյանին

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը գալիս է իր անհանգստությունը հայտնելու ԼՂՀ-ում  2020թ․ մարտի 31-ի ընտրությունների եւ նրանց հաջորդող դեպքերի վերաբերյալ:

Արձանագրված արդյունքները, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի պահվածքը, մեղմ ասած, քաղաքական արկածախնդրություն է, եւ հակառակ է Արցախի եւ համայն հայության շահերին:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից եւ հրաժարվել երկրորդ փուլում իր թեկնածությունը ներկայացնելուց:

Դիմում ենք նաեւ Արցախի ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում լինել զգոն, պարոն Մայիլյանի ու նրա բացահայտ եւ թաքուն գործող կողմնակիցների անհեռատես քաղաքականությունը կարող է ընդամենը համաղետի առաջ կանգնեցնել:

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ համայն սփյուռքի բոլոր քաղաքական ուժերին, անտարբեր չմնալ այս զգայուն քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախում ընթացող խիստ վտանգավոր եւ կասկածելի գործընթացների նկատմամբ:

Արցախում տեղի ունեցող դեպքերը արցախահայության խնդիրները չեն, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վերջ, որի համար էլ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը խոստանում է անտարբեր չլինել Արցախն ու հայությունը պառակտող այս երեւույթի նկատմամբ:

Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930