Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք, որից 591-ը՝ Մոսկվայում: Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 6343-ի, հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի 80 շրջանում:
Մեկ օրում Ռուսաստանում ամբողջությամբ առողջացել է 21 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 406 մարդ, գրանցվել է մահացության 47 դեպք:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքն էլ հաղորդում է, որ ապրիլի 5-ի դրությամբ Ռուսաստանում բժշկական հսկողության տակ է գտնվում 195 հազար 423 մարդ, նրանց մոտ կորոնավիրուս է կասկածվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ