ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ապրիլի 3-ին ազատ է արձակվել քրեական պատմություններով հարուստ «Ճվճըվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականունով Սարգիս Վարդանյանը, որը 2018 թվականին դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ Երևանի կենտրոնում մահվան ելքով ավտովթարի մեջ մասնակցություն ունենալու համար, հայտնում է Shamshyan.com-ը։
Ավտովթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2 ծառայողներ մահացել էին:
Ս. Վարդանյանը Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել 2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն, որով 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2.3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: