Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին «Twitter»-ի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը։ «Սիրելի ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում», – նշել է նա։
Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947թ․ Ստամբուլում։ Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt» հանրագիտարանի պատմական բաժինը։
Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։
Կարդացեք նաև
Ներկայում Քուրքչյուգիլը ղեկավարում է «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։