ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում՝
Կարդացեք նաև
Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.0°C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.0°C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն