Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ սիրելի արցախցինե՛ր, թույլ մի՛ տվեք՝ ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ. Արփինե Հովհաննիսյան

Ապրիլ 06,2020 13:27

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել

Ակնհայտ է, որ հայտնի շրջանակների ( նույն տեղից ֆինանսավորվող) սիրտը նույնիսկ նման բարդ իրավիճակում եւ նույնիսկ Արցախում հեղափոխություն է ուզում ու, դրանով պայմանավորված, թմբկահարում են իրենց հայտնաբերած խախտումները: Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։

Նրանք համառորեն չեն ուզում հասկանալ, որ

նախ՝ թեև որոշակի խախտումներին, որոնք արձանագրվել են նաև մեր դիտորդական առաքելության կողմից, (պատկերացնո՞ւմ եք բացի իրենցից էլի առաքելություն է եղել ու շատ տեղամասերում) դրանք չէին կարող ունենալ ազդեցություն ընտրության ելքի վրա։

Սրա համար պետք չի որեւէ թեկնածուի դեմ կամ կողմ լինել։ Տարրական տրամաբանություն է պետք։

երկրորդ՝ իրենց նախընտրած թեկնածուն հավաքել է 26 տոկոս ձայն` ի համեմատություն մյուս թեկնածուի 49-ի տոկոսի,

երրորդ` իրենց նախընտրած թեկնածուն այդ ցուցանիշի համար պարտական է ոչ թե իրեն, այլ իրեն աջակցող ուժերին, օրինակ` Սամվել Բաբայանին: Սրա ամենապարզ վկայությունն այն է, որ ընտրությունները բոյկոտելու հայտարարություն տարածած թեկնածուի կուսակցությունների դաշինքը չի կարողացել հայտնվել խորհրդարանում:

Ավելին՝ ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ, երբ թերեւս նրա քաղաքական հաշվարկների հիմք հանդիսացած մեկնարկային տվյալները իր համար անդառնալի փոփոխությունների են ենթարկվել, և միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Սիրելի, շատ սիրելի արցախցինե՛ր, թույլ մի՛ տվեք ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ։ Դա քաղաքացիական գիտակցության զարթոնք չէ, այլ պարզունակ մանիպուլյացիա։ Աստված մի՛ արասցե, մի վտանգի դեպքում նրանք՝ այսօրվա գոռգոռացողները, հօդս են ցնդելու։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչ է սպասվում Արցախի ընտրական գործընթացներում զուտ իրավական տեսանկյունից: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930