Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ կողմից մատուցվող հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Ապրիլ 06,2020 12:38

Ապրիլի 2֊ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերը ուղարկել և ստանալ փոստով։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում ստեղծել աշխատանքային խումբ, որը Երևանից առցանց եղանակով հյուպատոսական ծառայություններ կմատուցի աշխարհի ցանկացած կետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետությունն ունի 55 դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, որոնք գործում են աշխարհի 44 երկրներում։ Գործող հյուպատոսական կետերը ՀՀ քաղաքացիների համար ողջ աշխարհում ապահովում են զգալի «հյուպատոսական ծածկույթ», սակայն ակնհայտ է, որ բազմաթիվ երկրներում և տարածքներում հյուպատոսական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի չեն կամ դժվար հասանելի են։ Ավելին, այնպիսի մեծ պետություններում, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ թեև գործում են հյուպատոսական կետեր, միևնույն է քաղաքացիները ստիպված են հարյուրավոր, հաճախ նաև հազարավոր կիլոմետր ճանապարհ անցնել՝ որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու համար։

ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։

Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումը կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումները ուժի մեջ մտնելուց և որոշ տեխնիկական կարգավորումներն ապահովելուց հետո։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930