Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ 10 օր առաջ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:
Տեղեկության համաձայն՝ Ջոնսոնը կիրակի հիվանդանոց է տեղափոխվել կայուն ախտանիշներով, նա ունեցել է նաև ջերմություն: Դաունինգ սթրիթում հավաստիացրել են, որ սա նախազգուշական քայլ է, և վարչապետը շարունակում է ղեկավարել կառավարությունը: Նշվում է, որ 55-ամյա Ջոնսոնը գիշերն անցկացրել է հիվանդանոցում:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 47 հազար 800-ը, գրանցվել է մահացության 4934 դեպք:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ