Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում գործող 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ․ Արցախ տեղեկատվական շտաբ

Ապրիլ 05,2020 19:35

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ:

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 33 դրամ կամ 8.2%, ադամաթուզ 1կգ՝ 17 դրամ կամ 2.3% և ալյուր 1 կգ` 1 դրամ կամ 0.3%:
Փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվում է միայն ադամաթուզը: Հետևաբար՝ նշված փոփոխությունը հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է և պայմանավորված է ձեռքբերման գնի փոփոխության հետ:

ԱՐՑԱԽ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/122344296073026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930