Մոտ երկու ժամ առաջ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել էլեկտրահարված երկու տղամարդու։
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։
Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝ 1994 թվականին ծնված երիտասարդ է, որի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել նույն վայրից՝ շինանյութերից մեկի խանութի դիմացից, նրանք, ըստ էության, բանվորներ են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ