ԱՄՆ-ում NBA-ի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դա առիթ է դարձել, որպեսզի «Գոլդեն Սթեյթի» խաղարկող, իր ակումբի կազմում NBA-ի եռակի, իսկ ԱՄՆ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճած բասկետբոլիստ Ստեֆեն Կարրին իր աղջկա դպրոցում աշխատի որպես ուսուցչի օգնական:
«Օրս սկսվում է մարզումով, հետո՝ դասերը: Ես օգնում եմ աղջկաս ուսուցչին: Երբ դասն ավարտվում է, ես դասավորում եմ գրավոր առաջադրանքները եւ հետեւում դրանց կատարմանը: Աղջիկս այսօր մայրիկին ասել է, թե ես աստղային դասատու եմ»,- բասկետբոլիստի խոսքերը մեջբերել է USA Today-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ