Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկացի ֆուտբոլիստները ֆրանսիացի երկու բժշկի մեղադրում են ռասիզմի մեջ

Ապրիլ 04,2020 17:31

«Չելսիի» լեգենդ Դիդյե Դրոգբան սուր քննադատության է ենթարկել ֆրանսիացի բժիշկներին, որոնք առաջարկել են տուբերկուլյոզի պատվաստանյութը որպես կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց փորձարկել Աֆրիկայի բնակիչների վրա:

«Դա բանականությունից դուրս է: Ինչպե՞ս ենք մենք այդ ամենը դեռ հանդուրժում: Աֆրիկան փորձարկումների լաբորատորիա չէ: Ես դատապարտում եմ այդ նվաստացուցիչ, սխալ եւ խորը ռասիստական արտահայտությունները: Աֆրիկացիներին ծովախոզուկների մի վերածեք: Դա զզվելի է: Աֆրիկյան երկրների առաջնորդները պատասխանատվություն են կրում այս սարսափելի գաղափարներից ազգաբնակչությանը պաշտպանելու համար: Աստված բոլորիս պահապան»,-գրել է Դրոգբան:

Նրա հետ համամիտ են եւ ավելի խիստ են արտահայտվել նաեւ թխամորթ ֆուտբոլիստներ, սենեգալցի  Դեմբա Բան եւ կամերունցի Սամուել Էտո Օն:

Աֆրիկացիների վրա պատվաստանյութը փորձարկելու գաղափարն արտահայտել են ֆրանսիացի բժիշկներ Ժան-Պոլ Միրան է ու Քամիլ Լոհտինը:

Դեմբա Բա

Սամուել Էտո Օ

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930