Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը. Խոսրով Հարությունյան

Ապրիլ 04,2020 10:44

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար:

Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է մոտավորապես 35000 դրամ, ապա վերը նշված չափաքանակի սահմանումը ակնհայտ անտրամաբանական է:

Իսկ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների վարձատրության կրկնապատկման և, նախարարից ու պատգամավորից մինչև մարզպետ և քաղաքապետ, աննախադեպ չափերի հասնող պարգևավճարների ֆոնին անչափահաս երեխաների համար սահմանված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է:

Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային:

Ավելին , հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին:

Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930