Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում անդրադարձել է նաև քաղաքապետարանի ընթացիկ աշխատանքներին։
Նա հայտնեց, որ շուտով կհայտարարվի ավտոբուսների գնման մրցույթ, կատարվում են նաև կանաչապատման աշխատանքներ, և շուտով կսկսեն կատարել բարեկարգման աշխատանքները։
«Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտնել ձեզ, որ այսօր վարչապետի գլխավորությամբ անցկացրել ենք խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է երկու հարց, և վերջնական որոշում է կայացվել։ Նախ, շատ կոնկրետ քայլեր են արվելու արդեն մետրոպոլիտենի նոր կայարանի հետ։ Եվ շատ կարևոր Երևան քաղաքի համար՝ որպես քաղաքաշինական և տրանսպորտային լուծում, ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակով պողոտան Արշակունյաց պողոտային։ Իսկ ավելի կոնկրետ՝ երբ Մոնթե Մելքոնյանը գալիս է, կպնում է Իսակովին, այդտեղից շարունակվելու է և դուրս է գալու ճանապարհը Կոմիտասի այգու մոտ՝ դեպի Արշակունյաց»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներ են կատարվում, և կաշխատեն 2020 թվականի վերջում սկսել շինարարական աշխատանքները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև