Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):
Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:
Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»:
Կարդացեք նաև