Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկել է միջազգային համերաշխության ժամանակը. ԵՄ-ը միացել է Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչին

Ապրիլ 03,2020 23:30

Եվրամիությունը սատարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` համաշխարհային հրադադար հաստատելու կոչը`պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ: Այս մասին ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ:

«Գլոբալ համավարակի դեմ պայքարը, որն այսքան շատ կյանքեր է խլում և մարտահրավեր նետում մեր հասարակությունների գործունեությանը, աննախադեպ մարտահրավեր է, որ պահանջում է գլոբալ միասնականություն, համագործակցություն, համերաշխություն  և կարեկցանք: Մարտահրավերները, որոնց աշխարհը բախվել էր նախքան վիրուսի բռնկումը, շարունակում են մնալ:  Համավարակն ըստ ամենայնի կսրի դրանցից մի քանիսը:

Հիմա, ավելի քան երբևէ, ժամանակն է համաձայնության գալ համաշխարհային հրադադարի շուրջ, դադարեցնել զինված հակամարտությունները, ինչպես նաև անհապաղ դադարեցնել մարտերը… Մենք աշխարհի ցանկացած կետում հակամարտող կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել` քաղաքական լուծում գտնելու համար»,-ասվում է հայտարարություն մեջ:

Եվրամիությունը շեշտել է, որ եկել է միջազգային համերաշխության ժամանակը, ուտի պետք է ամբողջ էներգիան և ռեսուրսներն ուղղել աշխարհի համար ընդհանուր դարձած մարտահրավերի` կորոնավիրուսի դեմ, ժամանակն է կենտրոնանալ գլոբալ առողջության վրա:  Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի առաքմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930