«Ուիմբլդոնը» հետաձգվել է, հայտնի չէ, թե «US Open»-ը ընդհանրապես կկայանա», թե՞ ոչ: Սա, անշուշտ, հարվածում է թենիսիստներին: Սակայն ամենից շատ թենիսի գլխավոր լեգենդներ՝ Սերենա Ուիլյամսին եւ Ռոժե Ֆեդերերին:
Կորոնավիրուսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի անցկացման ժամկետները զգալիորեն հետ է գցել եւ կասկածի տակ դրել դրանց՝ 2020 թվականին կազմակերպելու հեռանկարը:
Ֆեդերերը օգոստոսին կդառնա 39 տարեկան, Ուիլյամսը՝ սեպտեմբերին: Տարիքն իրենն անում է: Թենիսի այս երկու լեգենդները վերջին շրջանում տարիքի հետ կապված քիչ են մասնակցում մրցաշարերի՝ ավելի մանրազնին մշակելով դրանց նախապատրաստության ընթացքը, որպեսզի անհրաժեշտ ժամանակահատվածում լավ մարզավիճակում լինեն «Մեծ սաղավարտի», գուցե, վերջին տիտղոսները նվաճելու համար: Ասվածը վերաբերում է 2020 թվականի նրանց ծրագրերին: Հասկանալի է, որ եկող տարի 40 տարեկանում նրանք գուցե նաեւ մտածեն կարիերան ավարտելու մասին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ