Հիմա դա դիտարկվում է որպես բարեգործություն եւ մարզական ժառանգականություն: Սակայն ավանդույթը դրվել է Անգլիայում՝ 90-ականներին:
Առաջներում անգլիական ակումբների ամենաակտիվ ֆանատների շարքերում բավականին մեծ տարածում էր ձեռք բերում ֆուտբոլային խուլիգանությունը: Տաքարյուն տղաները հանդիպումները վերածում էին ծեծուջարդի: Հետեւաբար, ընտանիքով ստադիոն հաճախելը դառնում էր անհնարին: Հենց այդ պատճառով ԱՊԼ-ի ղեկավարությունը այդպես արձագանքեց ոչ ստանդարտ իրավիճակին ու յուրաքանչյուր ֆուտբոլիստի սկսեց ուղեկցել մեկ երեխա: Ֆուտբոլային բոսերը հույս ունեին, որ երեխաների երեւալը խաղադաշտում տրիբունաներում տեղ զբաղեցրած կռվարարներին կստիպի մտածել բարոյական պահվածքի եւ կուլտուրական երկրպագելու մասին:
Մյուս լիգաները, ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն արագ վերցրեցին անգլիացիների այդ նախաձեռնությունը, ինչն աշխատեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ