«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 06-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 07-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
- Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
Կարդացեք նաև
- Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի,
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
- Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրատարը արդեն երեկ, ապրիլի 2-ին վթարային վիճակում էր, որի պատճառը թերևս գարնանը հողի խոնավացումով պայմանավորված սողանքն է, որը «ձգել է» 1000 մմ տրամագծով այս կարևոր խողովակաշարը և վրան զգալի մեծության ճեղք առաջացել: Առկա է զգալի հոսակորուստ, որը բացասաբար է անդրադառնում ջրամատակարարման հուսալիության վրա:
Վեոլիա Ջուր ՓԲԸ մասնագետներն այս երկու օրերին արել են հնարավոր ամեն բան առանց ջրանջատում իրականացնելու, ջրի հոսքի պայմաններում խողովակաշարը վերանորոգելու համար: Չի ստացվել:
Խնդրի միակ լուծումը վթարված հատվածի լիարժեք վերանորոգումն է, այլապես առաջիկայում մենք ավելի մեծ տեխնիկական խնդրի առջև կկանգնենք: Իսկ սա, եթե հաշվի առնենք ջրատարի կարևորությունը մայրաքաղաքի 4 վարչական շրջանների համար, անթույլատրելի է: Դրա համար էլ հայտարարվել է կանգառ:
Առջևում դեռ 2 օր կա: Հուսանք, որ մեր սպառողները կձեռնարկեն միջոցներ իրենց կենցաղային կարիքները ապրիլի 6/7-ին նվազագույնի հասցնելու համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ