Արևելյան գործընկերության վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) տեխնոլոգիական ոլորտի ակտիվիստները հրավիրվում են մասնակցելու «The Global Hack» միջազգային հաքաթոնին և լուծումներ գտնելու կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների ուղղությամբ:
ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող միջոցառումը կազմակերպվում է Էստոնիայի կողմից և կկայանա առցանց կարգով՝ ապրիլի 9-ից 12-ը:
Միջոցառման նպատակն է՝ համախմբել մեծ ուղեղներին, համաշխարհային կարգի մենթորներին ու տաղանդաշատ թիմերին և լուծումներ մշակել ավելի լավ ապագայի համար:
EU NEIGHBOURS east