Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուսի վարակ է հաստատվել: Այսօր այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նշենք, որ տեսչական մարմնի աշխատակիցները հսկողություն են իրականացնում ՀՀ սահմանային կետերում:
Ավագյանն ասաց, որ վարակվածներց մեկը հերթապահ աշխատակիցն է, որը Երեւանի տարածքային կենտրոնից Զվարթնոց օդակայանում հերթապահողներին էր օգնում, նա համաճարակաբան է:
Նրա թեստի արդյունքը թեւե դրական է, բայց, ինչպես Ավագյանն ասաց՝ հիմա լավ է, «Նորք» ինֆեկցիոն հիվնադանոցից երեկ տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման:
Կարդացեք նաև
Կորոնավիրուսով վարակված մյուս աշխատակցի մոտ հերքվել է թոքաբքորբը, նաեւ եւս իրեն լավ է զգում:
Ըստ Ավագյանի՝ տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոններից 14 անձ է ինքնամեկուսացվել, նրանք ուղիղ կոնտակտավոր չեն, մեկուսացված են 17-ը, եւ 2-ի մոտ է վարակը հաստավել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ