Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման համար դիմել ՊԵԿ․ հայտարարություն

Ապրիլ 03,2020 16:57

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.

_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,

_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),

_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,

_ կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:

Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման  հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

 

ՀՀ ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930