Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը չբացառեց, որ նոր պարտք կվերցնենք

Ապրիլ 03,2020 16:52

Կառավարությունը նախատեսում է իր ֆինանսական ծախսերի ավելացում, այդ թվում, եթե անհրաժեշտ համարվի, նաեւ պարտքի ավելացման հաշվին: Այսօր կառավարության մամուլի սրահում, պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ր հարկային արձակուրդ տրամադրել, պետության ծախսերն իրականացնելու համար էլ ավելացնել պարտքը, որն ավելի օպերատիվ միջոց է, ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ պարոն Խաչատրյանի, այդ պարտքն էլ պետք է գտնվի խելամիտ սահմաններում, որովհետեւ, ըստ պարոն Խաչատրյանի, պարտքը, նույնպես, «ի վերջո, մեր ժողովուրդը եւ մեր հասարակությունն  է վերադարձնելու»:

Ըստ նախարարի՝ «Այսինքն՝  ինչպես ցանկացած անհատ կվարվեր նման դեպքում, պետք  է հաշվի առնել, որ այսօր, եթե այդ միջոցներն անհրաժեշտ են, պետք է վարկ վերցնել եւ այդ անհրաժեշտ ծախսերը կատարել, բայց գալու է նաեւ այդ վարկերը վերադարձնելու ժամանակը: Սա այն հարցերից է, որոնց շուրջ առաջիկայում ավելի շատ պարզաբանումներ կլինեն եւ քննարկումները կշարունակվեն: Այո կառավարությունը պետք է իր ծախսային ուղղությունները՝ կապիտալ շինարարություն, ճանապարհներ եւ համանման այլ ենթակառուցվածքային ծախսեր, որոնք տնտեսական ակտիվություն են առաջացնում եւ զբաղվածության հնարավորություններ են ստեղծում հասարակության համար, իրականացնի առնվազն ավելի բարձր ծավալներով, քան դրանք նախապես պլանավորված են եղել»:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, իրենք փորձում են ապահովել այնպիսի աջակցություն, որ տնտեսության մեջ գործող կազմակերպություններն իրենց հոսքերը շարունակեն պահել ինչ-որ մի նվազագույն մակարդակի վրա. «Մյուս կողմից ակնկալում ենք, որ մասնավոր հատվածն ինքն էլ պետք է իր լուծումները գտնի: Վաղը նա կլինի տնտեսական ակտիվության կայուն հիմքերի վրա թե ոչ՝ կախված է նաեւ այն որոշումներից, որ մասնավոր հատվածի ցանկացած կազմակերպություն այսօր կայացնում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Եթե վարչապետը կարողանար մի քիչ ավելի հեռուն նայել, ապա լրացուցիչ ստացված գումարները ոչ թե կբաժաներ բարձրաստիճան չինովնիկներին որպես պարգևավճարներ, այլ կստեղծեր առանձին անձեռնմխելի ֆոնդ, և այն այսօր պետք կգար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930