Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաձավարը կորոնավիրուսից անկախ է թանկացել, մյուս ապրանքների դեպքում էլ ՏՄՊՊՀ-ն կզբաղվի. Էկոնոմիկայի նախարար

Ապրիլ 03,2020 16:21

Այս օրերին մի շարք ապրանքատեսակների գծով շուկայում գների բարձրացում է արձանագրվում, մասնավորապես՝ պարենային ապրանքների: Այսօր Էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրյանից, որը կառավարության մամուլի սրահում պատասխանեց լրագրողների հարցերին, հետաքրքրվեցին՝ ինչո՞վ են պայմանավորված այդ թանկացումները:

Ըստ Տիգրան Խաչատրյանի, այս ընթացքում նաեւ լոգիստիկ շղթաներն են որոշակիորեն վնասվում. «Մեր ապրանքային հոսքի զգալի մասը իրանական սահմանի կամ Ռուսաստանի՝ Լարսի, կողմից ժամանակ առ ժամանակ հանդիպում են դժվարությունների: Վերջին ժամանակներում Լարսում առկա էր նաեւ եղանակային գործոնը: Եվ, չնայած այդ դժվարությունների, ի պատիվ մեր տնտեսվարողների, պետք է ասենք, որ այսօր հնարավոր է եղել ապահովել կանոնավոր մատակարարումներ»:

Նախարարն ասաց, որ խոսքը կոնկրետ վերաբերում է հնդկաձավարին, որն անկախ կորոնավիրուսից է թանկացել. «Երբ մենք անցյալ շաբաթ քննարկում էինք այդ թեման, եղավ պարզաբանում, որ հնդկաձավարի գները սկսել են բարձրանալ Ռուսաստանում, մասնավորապես՝ մինչեւ կորոնավիրուսի ազդեցությունն ու տնտեսական դժվարությունները, ինչը պայմանավորված էր շուկայով: Բերվում էին օրինակներ, որ նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին տեղի է ունեցել հնդկաձավարի գնի երկու անգամ բարձրացում:  Եվ հնդկաձավարի գնի բարձրացումը շարունակվում էր: Այսինքն՝ երկու գործոնի ազդեցությունն էլ կա, որ հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ, որոնք առանձին դեպքերում արդեն տեսանելի են»:

Ըստ պարոն Խաչատրյանի, այդ ուղղությամբ տնտեսվարողներն էլ, պետությունն էլ ջանքեր են գործադրում՝ այնպես կազմակերպել աշխատանքը, որ սպառողների համար հնարավորինս լինի հարմարավետ եւ գների բարձրացում տեղի չունենա:
«Եթե որեւէ դեպքում ՏՄՊՊՀ-ն նկատի, որ առանձին տնտեսվարող սուբյեկտներ, այնուամենայնիվ, օգտվելով իրավիճակից, չարաշահում են իրենց դիրքերը, ունի բավարար գործիքներ՝ այդ երեւույթները կանխելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930