Ucom ընկերությունը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով 2020 թվականի մարտի 31-ին կայացված Պարետի թիվ 27 որոշման հավելված 2-ի աղյուսակ 1-ով սահմանված հեռահաղորդակցության խմբին դասվող կանոնների վրա։ Արտակարգ դրության իրական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Պարետի վերը նշված որոշմամբ չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են սահմանափակումներ։ Հեռահաղորդակցման ծառայություների մատուցումն այս ժամանակահատվածում նույնպես իրականացվում է Պարետի որոշման համապատասխան։ Որոշման տեքստում ասված է, որ հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումը պետք է իրականացնեն առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Մենք սկզբունքորեն կարևորում ենք մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելը և անում ենք ամեն ինչ, որպեսզի սպասարկումն իրականացվի հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Նոր կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում ստիպված ենք եղել սահմանափակել համակցման աշխատանքները, բայց և գիտակցում ենք, որ այսօր կապի հասանելիությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին աշխատել, ինչպես նաև կրթություն ստանալ տանից և այդպիսով աջակցել առողջապահական համակարգին վիրուսի դեմ պայքարում։ Հետևաբար՝ Ucom-ը վերսկսել է անհետաձգելի սպասարկումը՝ տեխնիկական անձնակազմին տրամադրելով հատուկ հանդերձանք, որպեսզի պաշտպանված լինեն թե՛ բաժանորդները, և թե՛ մեր աշխատակիցները։ Բնակարաններ մտնելուց առաջ և հետո արտահագուստն ախտահանվում է, Ucom-ի աշխատակիցները հետևում են Առողջապահության նախարարության և Պարետատան աշխատանքային բոլոր պահանջներին։ Առողջ եղեք, մնացե՛ք տանը, իսկ մենք կապահովենք Ձեր կապն արտաքին աշխարհի հետ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ուրախ եմ, որ այսօր, երբ բազմաթիվ ընկերություններ անհրաժեշտությունից ելնելով չեն գործում, Ucom-ը կարևորում է կապի հասանելիությունը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, իր բաժանորդներին տրամադրում է ամենակարևորը՝ կապը», – նշել է Ucom-ի ֆիքսված ծառայությունների նոր բաժանորդ Շուշանիկ Պողոսյանը։
«Ճիշտ է՝ վաղուց անցել ենք հեռահար սպասարկման, ինչն իր բարդություններն ունի, բայց այսօր ունենք համապատասխան համազգեստ և անհրաժեշտ գործիքներ, որոնք թույլ են տալիս անվտանգության կանոններին հետևելով իրականացնել բաժանորդների հայտերի սպասարկումը», – ասել է Ucom ընկերության Արաբկիրի բաժանմունքում օպտիկամանրաթելային ցանցի համակցման պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն սպասարկում, աշխատանքն իրականացվում է առցանց։ Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ucom ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի բաժանորդները կարողանան կապի մեջ մնալ արտաքին աշխարհի, մտերիմների և գործընկերների հետ՝ մնալով տանը։
«Յուքոմ» ՓԲԸ