ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է համացանցում տարածվող կեղծ լուրերի միջոցով մարդկանց վարկաբեկող նյութերին, դրանց հետևում կանգնած անձանց նպատակներին և դրանց վրա ծախսվող մեծ ռեսուրսներին:
«Երկրում ամեն ինչ կանգնած է, ոչ մի աշխատանք չկա, ոչ մի բան չի գործում, բայց մի բան կա, որ անդադար գործում է, որ այդպես գնա, չի էլ կանգնելու։ Դրանք յութուբյան բացված կեղծ ալիքներն են»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով նյութեր են պատրաստում ու այդ նյութերով, իրենց հավատով, փչացնում են, վարկաբեկում են, վնաս են հասցնում այս կամ այն քաղաքական, հասարակական գործչին, այդ թվում հայտնի երգիչների ու հանրային գործիչքների և այլն:
«Այդ Յութուբի ալիքները մեր մոնիտորինգի տակ են։ Մոնիտորինգը ցույց է տալիս, որ երբեք քննադատական նյութեր չկան այնտեղ։ Միայն տեսնում ենք մեծ ռեսուրսներ, փողեր են այստեղ ծախսվում, որով փորձում են վարկաբեկել մարդկանց»,-նշել է Մարուքյանը։
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն