Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը և ՌԴ ՄԻՊ-ը քննարկել են ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ հարցեր

Ապրիլ 03,2020 15:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրներում Նոր Կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման պայմաններում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Մասնավորապես, տեղի են ունեցել կոնկրետ քննարկումներ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց ՌԴ-ում աշխատող անձանց իրավունքների վերաբերյալ: Առանձին ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք վերաբերում են համաճարակի հիմքով սահմանափակումների պատճառով ընտանիքների վերամիավորումներին և երկրներ վերադարձին:

Տեսազանգի ընթացքում կողմերն իրականացրել են փորձի փոխանակում գործող իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքի ուղղությունների, իրավասու պետական մարմինների հետ համագործակցության, հասարակության, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների համար իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ հրապարակել է ուղեցույց «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ», որը տպագրվել է բրայլյան գրով, թարգմանվել է անգլերեն և ռուսերեն, ինչպես նաև մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով՝ քրդերեն, եզդիերեն, ասորորեն, հնդկերեն:

Կողմերը կարևորել են Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը և տեղեկությունների արագ և արդյունավետ փոխանակման մեխանիզմների առկայությունը դեսպանատան և օմբուդսմանների միջև:

Կողմերը  քննարկել են քաղաքացիների աջակցությունը թեժ գծի ծառայության միջոցով ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու հարցեր, քանի որ համաճարակի և արտակարգ դրության պայմաններում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակի ընթացքում պարբերաբար անցկացնել նման ձևաչափով քննարկումներ՝ փորձի փոխանակման նպատակով:

Երկու երկրների աշխատակազմերում առանձնացվել են աշխատակիցներ, ովքեր սերտորեն համագործակցում և տեղեկություններ են փոխանակում ստեղծված իրավիճակում քաղաքացիների իրավունքների երաշխավորման նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930