Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վե­րա­կանգ­նել է պետք նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, որ չհիմ­նա­վոր­ված փակ­վել էին: Օ­րի­նակ՝ գյու­ղատն­տե­սու­թյա­նը, օ­րի­նակ՝ ար­դյու­նա­բե­րու­թյա­նը, օ­րի­նակ՝ է­ներ­գե­տի­կա­յի: Օ­րի­նակ՝ մշա­կույ­թի». «Իրատես»

Ապրիլ 03,2020 12:03

Հըն­թացս պան­դե­միա­յի դեմ պայ­քա­րի նո­րա­նոր ձևե­րի փնտր­տու­քի մեջ վար­չա­պե­տը ժա­մա­նակ կու­նե­նա՞ մտա­ծե­լու, որ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ Է ՓՈԽ­ՎԵԼ: Ինք­նա­բե­րա­բար ա­ռա­ջա­նում են խն­դիր­ներ, որ ին­քը հար­կադր­ված է լու­ծել: Օ­րի­նակ՝ այս գար­նա­նը, գու­ցե ամ­ռանն էլ տրանս­ֆերտ­ներ չեն լի­նե­լու, ոչ միայն դր­սից փող չի մտ­նե­լու, այլև՝ հա­զա­րա­վոր մար­դիկ երկ­րից դուրս չեն գա­լու, նրանց աշ­խա­տանք է պետք: Ճգ­նա­ժա­մի չի­նա­կան հիե­րոգ­լի­ֆի հա­կա­ռակ կող­մը՝ ՀՆԱ­ՐԱ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, դա է: ՈՒ հնա­րա­վո­րու­թյու­նը այ­սօր պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյունն է ար­տադ­րո­ղին:

Նոր ար­տադ­րու­թյուն­ներ ստեղ­ծո­ղին, նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծո­ղին: Հրա­շա­լի է, որ Վրաս­տա­նի վար­չա­պետ Գեոր­գի Գա­խա­րիան հայ­տա­րա­րել է՝ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ՝ բո­լոր բա­ժա­նորդ­նե­րի փո­խա­րեն, որ սպա­ռում են ա­վե­լի քան 200 կՎտ է­լեկտ­րաէ­ներ­գիա և ա­վե­լի քան 200 խմ բնա­կան գազ, պե­տու­թյու­նը կվ­ճա­րի 3 ամս­վա վճար­նե­րը: Նաև՝ աղ­բա­հա­վա­քու­թյան, նաև` ջրի: Նա նշել է, որ կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կը ծանր հար­ված է տն­տե­սու­թյա­նը, կա­րող է ա­ռա­ջաց­նել աշ­խա­տա­տե­ղե­րի կո­րուստ, և կա­ռա­վա­րու­թյունն ա­մեն ինչ ա­նե­լու է բնակ­չու­թյա­նը պաշտ­պա­նե­լու հա­մար: Պան­դե­միա­յի հետևանք­նե­րի վե­րաց­ման մեջ աշ­խար­հի եր­կր­նե­րը եր­կու մա­սի են բա­ժան­վում՝ ԱՄՆ-ը, Ֆրան­սիան, Մեծ Բրի­տա­նիան, Սեր­բիան, Հնդ­կաս­տա­նը, գու­ցե նաև այլ եր­կր­ներ, բնակ­չու­թյա­նը միան­վագ գու­մար են տա­լիս՝ կեն­ցա­ղա­յին ծախ­սե­րի ու սո­ված չմ­նա­լու հա­մար: Այդ գու­մար­նե­րը ա­րագ վե­րա­դառ­նում են պե­տու­թյա­նը՝ պա­հե­լով սպառ­ման շու­կան ու ար­տադ­րու­թյու­նը: Մյուս մա­սը փոր­ձում է ար­տադ­րու­թյու­նը պա­հել, որ մար­դիկ աշ­խա­տանք չկորց­նեն, բայց օ­րե­ցօր խս­տա­ցող կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լը դառ­նում է ապ­րիո­րի ու վտան­գա­վոր:

Իմ ներ­սի homo politicus-ը ինձ հա­մա­ռո­րեն հարց­նում է՝ ժա­մա­նա­կը չէ՞, որ փոխ­վի կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը: Ֆորս մա­ժո­րը ու­նի իր պար­տադ­րանք­նե­րը, չի կա­րող եր­կի­րը նախ­կին կա­նոն­նե­րով կա­ռա­վար­վել ու վե­րա­կանգ­նել է պետք նա­խա­րա­րու­թյուն­նե­րը, որ չհիմ­նա­վոր­ված փակ­վել էին: Օ­րի­նակ՝ գյու­ղատն­տե­սու­թյա­նը, օ­րի­նակ՝ ար­դյու­նա­բե­րու­թյա­նը, օ­րի­նակ՝ է­ներ­գե­տի­կա­յի: Օ­րի­նակ՝ մշա­կույ­թի: Նկա­տե՞լ եք, որ ոչ վար­չա­պե­տը, ոչ պա­րե­տը, ոչ նա­խա­րա­րը ոչ մի խոր­հր­դակ­ցու­թյան, ոչ մի նիս­տի ժա­մա­նակ դեռ չեն անդ­րա­դար­ձել կոնկ­րետ մշա­կույ­թին ու մշա­կույ­թի մարդ­կանց:

Բա­ցի՝ ընդ­հան­րա­կան ո­րո­շում­նե­րը՝ փակ­վել են թատ­րոն­նե­րը, հա­մեր­գաս­րա­հնե­րը, ցու­ցաս­րահ­նե­րը, և այլն, և այլն: Ինչ­պե՞ս են այ­սօր ապ­րում նրանք ու ինչ­պե՞ս են դի­մա­նում: Պե­տու­թյան հա­մա­տա­րած ան­տար­բե­րու­թյա­նը նրանք պա­տաս­խա­նում են ի­րենց հա­մա­տա­րած ան­տար­բե­րու­թյամբ՝ փայ­տը եր­կու ծայր ու­նի: Մնա­ցոր­դա­յին վե­րա­բեր­մուն­քը մշա­կույ­թին փաս­տա­ցի մեր կյան­քից դուրս է մղել մարդ­կանց, որ պե­տու­թյան անձ­նա­գիրն են ցան­կա­ցած երկ­րի հա­մար: Բայց ոչ Հա­յաս­տա­նի: Ին­չու՞ ոչ ոք՝ ոչ մի գրող, նկա­րիչ, դե­րա­սան, ե­րա­ժիշտ, գիտ­նա­կան իր պարտ­քը չի հա­մա­րում դի­մել բո­լո­րիս քա­ջա­լե­րան­քի, հույ­սի ու «ձա­խորդ օ­րե­րը կու­գան ու կեր­թա­ն»-ի խոս­քով: Ո­րով­հետև ոչ ոք չի հա­մա­րում, որ իր խոս­քը պետք է, կարևոր է, ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա, սպաս­ված է: ՈՒ դա դա­ժան է բո­լո­րիս հա­մար: Դա­ժան պա­տաս­խան է ոչ թե իշ­խա­նու­թյա­նը, այլ մեզ, որ հա­մա­ձայ­նել ենք իշ­խա­նու­թյան ո­րո­շում­նե­րին: Չենք դի­մադ­րել, չենք պա­հան­ջել, չենք ա­պա­ցու­ցել, որ սխալ է: Եվ ոչ միայն մշա­կույ­թի հար­ցում:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930