«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ. ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը եւ ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ԱՆ-ում ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները եւ անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաեւ փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։