Լրահոս
Օրվա լրահոսը

Փա­շի­նյա­նը հան­րու­թյան շր­ջա­նում ոչ թե խու­ճապ էր կան­խում, այլ խն­դիրն էր ան­լր­ջաց­նում, վտան­գի զգա­ցո­ղու­թյունն էր բթաց­նում. «Իրատես»

Ապրիլ 03,2020 09:00

«Մենք սկզբ­նա­կան շր­ջա­նում կա­րո­ղա­ցանք կան­խել խու­ճա­պա­յին երևույթ­նե­րը, բայց ոնց հաս­կա­նում եմ, չա­փից ա­վե­լի շատ ենք կան­խել և հի­մա չենք կա­րո­ղա­նում հան­րու­թյա­նը հետ բե­րել հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կի, քա­նի որ երկ­րում տի­րում է հա­մա­տա­րած հան­գս­տու­թյուն, ո­րը հա­մա­ճա­րա­կա­յին տե­սա­կե­տից պրոբ­լեմ է: Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ես խնդ­րում եմ այդ­քան հան­գիստ մի վե­րա­բեր­վեք այս պրոբ­լե­մին»,- ե­րեկ հայ­տա­րա­րեց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Սա ա­սում է մի վար­չա­պետ, որն ինքն էր ան­ձամբ ան­լուրջ մո­տե­ցում ցու­ցա­բե­րում և ողջ հա­յու­թյա­նը, ինչ­պես ինքն է ա­սում, չա­փից ա­վե­լի էր հան­գս­տու­թյան մղում։

Երբ ա­ռա­ջա­դեմ, զար­գա­ցած երկր­նե­րում մո­լեգ­նում էր վի­րու­սը, ու նրանք չէին կա­րո­ղա­նում հի­վան­դու­թյան ող­նա­շա­րը կոտ­րել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը քա­րո­զար­շավ էր ի­րա­կա­նաց­նում, ի՞նչ էր նրան թվում, որ իր իշ­խա­նու­թյունն այն­քան կազ­մա­կերպ­ված է ու խե­լա­միտ, որ կո­րո­նա­վի­րու­սի վտան­գը կա­րո՞ղ է չե­զո­քաց­նել ու հան­րու­թյա­նը հե­ռու պա­հել այդ ա­լի­քից։ Ո՞վ էր ժա­մա­նա­կին հան­րու­թյանն ան­լուրջ մո­տեց­մամբ հան­գս­տաց­նում, ո՞վ էր փա­փուկ բարձ դնում նրանց գլ­խի տակ, թե վա­րա­կի տա­րա­ծու­մը նշա­նա­կում է, որ մենք «ին­տեգր­ված» ենք մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, ո՞վ էր օ­ղիով ու պին­ցե­տով բու­ժում վի­րու­սը։

Փա­շի­նյա­նը հան­րու­թյան շր­ջա­նում ոչ թե խու­ճապ էր կան­խում (էլ չենք խո­սում, որ ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ խու­ճա­պի դա­սա­կան օ­րի­նակ էին), այլ խն­դիրն էր ան­լր­ջաց­նում, վտան­գի զգա­ցո­ղու­թյունն էր բթաց­նում։ Ու հի­մա նա՞ է, որ պի­տի խո­սի հան­րու­թյան հան­գս­տու­թյան մա­սին։ Երկ­րի ղե­կա­վա­րին են բո­լո­րը նա­յում, նրա վար­քին, պահ­ված­քին և մար­տահ­րա­վեր­նե­րը, սպառ­նա­լիք­նե­րը կան­խե­լու քայ­լե­րին ու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին։ Ինչ­պես նա է ի­րեն պա­հել, այն­պես էլ այ­սօր հան­րու­թյունն է նրան պա­տաս­խա­նում։ Անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կա­րող է հան­րու­թյան ո­րո­շա­կի շերտ դրսևո­րել, բայց ժո­ղո­վուր­դը գլ­խա­վո­րա­պես հետևում է իր ղե­կա­վա­րին ու նրա խոս­քին։

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, թե սա սո­վո­րա­կան գրիպ չէ, պարզ­վում է, որ այս­տեղ էլ «է­վո­լու­ցիա» է ե­ղել։ «Ե­թե սա լի­ներ մեզ հայտ­նի գրիպ, մեր այ­սօր­վա հի­վանդ­նե­րի 80 տո­կո­սին ուղ­ղա­կի կա­սեինք գնա­ցեք տուն, թեյ խմեք, հե­ղուկ շատ օգ­տա­գոր­ծեք»,- կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րեց նա։ Ո՞վ կմ­տա­բե­րի, թե ով է ա­սել «ամ­բողջ տա­րի աշ­խար­հում մա­հա­նում է գրի­պով հի­վանդ մոտ կես մի­լիոն մարդ. խոս­քը վի­րու­սի տար­բեր տե­սակ­նե­րի մա­սին է, կո­րո­նա­վի­րուսն էլ նման է գրի­պի վի­րու­սին»։ Ի­հար­կե, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930