Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավար հաղորդակցության Zoom հարթակ. որքանով է այն անվտանգ

Ապրիլ 02,2020 23:54

Այս օրերին աշխարհի մի շարք երկրներում լայնորեն կիրառվում է հեռավար հաղորդակցության Zoom հարթակը, որն առցանց ուսուցման համար կիրառվում է նաև Հայաստանում` կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով: Techcrunch  կայքը անդրադարձել է հարթակին և այն հարցին, թե որքանով է անվտանգ դրա օգտագործումը:

Կայքի փոխանցմամբ` Apple ընկերությունը ստիպված է եղել միջամտել և ապահովել միլիոնավոր Mac-երի անվտանգությունն այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ Zoom-ը նախապես չի հաղորդել, որ նոթբուքերի վրա ներդնում է գաղտնի վեբ-սերվեր, վերջինս չի ջնջվում անգամ այն դեպքում, երբ օգտատերը ջնջում է Zoom հարթակը: Սա նշանակում է, որ ցանկացած վնասակար կայք կարող է ակտիվացնել Mac վեբ-տեսախցիկը առանց օգտատիրոջ թույլտվության:

Նշվում է նաև, որ Zoom-ը օգտատերերի մասին տվյալներ է տրամադրել Facebook սոցիալական ցանցին անգամ այն դեպքում, եթե տվյալ օգտատերը սոցիալական ցանցում օգտահաշիվ չունի բացած:

Միևնույն ժամանակ կայքն ընդգծում է, որ Zoom-ը խստացրել է կոնֆեդենցիալության քաղաքականությունը այն բանից հետո, երբ քննադատության է արժանացել օգտատերերի հավաքների մասին տեղեկատվություն հավաքելու համար: «Արդարության համար նշենք, որ  Zoom–ն այդքան էլ վատը չէ և մի շարք պատճառներն կան` ինչու է այն այդքան հայտնի: Հարթակը հեշտ է օգտագործել, շատերի համար վստահելի է և հարմար»,-գրում է կայքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930