Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտություն՝ ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2020 23:45

«Ամերիկայի ձայն». Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը

Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել:

Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը: Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930