Աղբյուրի տվյալներով դա կլինի 2020 թվականին, եւ 35-ամյա պորտուգալացին կդառնա սպորտի պատմության մեջ երրորդ մարզիկը, ում հաջողվել է այդ բանն անել:
Ավելի վաղ, մեկ միլիարդից ավելի վաստակել են ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը եւ նրա համերկրացի, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեդվեյդերը: Նշվում է, որ նրանց միանալ կարող է նաեւ շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը:
Ռոնալդուն թուրինյան ակումբում մրցաշրջանում ստանում է ավելի քան $ 30 միլիոն՝ չհաշված բոնուսները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ